Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսրայելը եւ «Իսլամական ջիհադը» զինադադար են համաձայնեցրել. AFP

Իսրայելը եւ «Իսլամական ջիհադը» զինադադար են համաձայնեցրել. AFP
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչները համաձայնության են հասել հրադադարի շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին այդ մասին հաղորդել Է AFP-ն` վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ Գազայի հատվածում զինադադարն ուժի մեջ Է մտել տեղական ժամանակով 05:30-ին (Երեւանի ժամանակով (07:30-ին) եւ դարձել Է Եգիպտոսի միջնորդական ջանքերի արդյունքը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Իսրայելի հետ հնարավոր զինադադարի քննարկման համար Կահիրե Է ժամանել «Իսլամական ջիհադի» գլխավոր քարտուղար Զիյադ ան Նահալյան: Մինչ այդ Թել Ավիվից Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ բանակցություններում միջնորդ ծառայող Եգիպտոսի մայրաքաղաք Էր ժամանել Մերձավոր Արեւելքի խնդրով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը՝ կողմերի միջեւ հրադադարի հասնելու փորձերի նպատակով:
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների զոհ Է դարձել արդեն առնվազն 32 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]