Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ժամանակավոր կալանավորման բողոքարկմանն առնչվող օրենքի նախագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ժամանակավոր կալանավորման բողոքարկմանն 
առնչվող օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելի դարձնելու մասին օրենքի նախագիծը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

«Օրենքի նախագիծը նպատակ ունի բողոքարկելի դարձնել ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը: Ներկայումս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ միջնորդությունը քննարկելիս դատարանը լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»,- նշել էր Գալյանը:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 96 կողմ ձայնով:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ