Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Ընդունվեց համայնքի՝ ինքնակամ շինությունները գրանցելու վճարումները տարաժամկետելու օրենքի նախագիծը

Ընդունվեց համայնքի՝ ինքնակամ շինությունները գրանցելու վճարումները 
տարաժամկետելու օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համայնքային իշխանություններին հնարավորություն տալ ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարումները կատարել 2 տարում եռամսյակային պարբերականությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Պետական տուրքի մասին ՀՀ  օրենքում լրացում կատարելու մասին և Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց ԱԺ նոյեմբերի 14-ի նիստում՝ 97 կողմ ձայնով:

Նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Դրանով, մասնավորապես, առաջարկվում է համայնքային իշխանությունների համար ինքնակամ կառույց հանդիսացող շինությունների, մասնավորապես, ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման և դրա հետ կապված վճարները տարաժամկետել երկու տարով՝ եռամսյակային պարբերականությամբ: Հնարավորություն կտրվի ամեն հերթական եռամսյակում վճարել 1/8-ի չափով:

Տերտերյանը նշել էր, որ  հատկապես խոշոր համայնքներում առկա են հազարավոր ապօրինի շինություններ և գույք, որոնք մեր օրենսդրությամբ և իրավական կարգավորումներով համարվում են այն սուբյեկտների սեփականությունը, որոնց պատկանում է հողը: Փոխնախարարն այդ գործընթացը կանոնակարգելու համար կարևորել էր, որ համայնքային իշխանությունները կարողանան այդ գույքերը՝ որպես համայնքային սեփականություն, գրանցել ու հետո պատշաճ տիրապետել:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ