Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 14-ի հերթական նիստի օրակարգում առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք օրենքների նախագծեր:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին և մի շարք այլ նախագծեր:

Ազգային ժողովում կքննարկվեն նաև Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Պատգամավորները կքննարկեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր:

Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]