Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դատարանը մերժել Է իր հարկային հայտարարագրերը հայտնելու վճռի՝ Թրամփի գանգատարկումը

Դատարանը մերժել Է իր հարկային հայտարարագրերը հայտնելու վճռի՝ Թրամփի գանգատարկումը
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշնգտոնի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13-ին մերժել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների գանգատը, որոնք փորձել են վիճարկել ստորադաս դատական ատյանի վճիռը, որը Կոնգրեսին թույլ Է տալիս ստանալ պետության ղեկավարի հարկային հայտարարագրերին ծանոթանալու հնարավորություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը:
Այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգի դատարանը որոշել Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեն ունի լիազորություններ, որպեսզի Թրամփից պահանջի նրա վերջին մի քանի տարվա հարկային հայտարարագրերը: Նախագահը, որ դեմ Է իր հարկային մասհանումների մասին տեղեկատվության հրապարակմանը, այդ վճռի գանգատարկում Է տվել:
Ինչպես նշում Է Bloomberg-ը, վերաքննիչ դատարանը հավանություն Է տվել ստորադաս ատյանի վճռին, սակայն դա չի նշանակում, թե կոնգրեսականները կկարողանան անհապաղ ցանկալի տվյալներն ստանալու հնարավորություն ունենալ: Ինչպես հայտնել Է Միացյալ Նահանգների ղեկավարի իրավաբաններից մեկը, Թրամփը մտադիր Է այդ վճիռը գանգատարկել ԱՄՆ-ի Գերագույն դատարանում:
Դա արդեն վերջին ամսում Միացյալ Նահանգների նախագահի երկրորդ պարտությունն Է ամերիկյան դատարաններում այն գործերով, որոնք վերաբերում են նրա հարկային հայտարարագրերի հրապարակմանը: Ավելի վեղ Նյու Յորքի վերաքննիչ դատարանը հավանություն Է տվել ստորադաս ատյանի վճռին, որը մերժել Էր Թրամփի փաստաբանների փորձն արգելելու Նյու Յորքի դատախազությանը ներկայացնելու նրա հարկային տեղեկատվությունը 2011 թվականից հետո ընկած ժամանակամիջոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]