Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հստակեցվում են նոր ջրամբարներ 
կառուցելու հիմնավորումները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն մշակել է ՀՀ-ի ջրամբարաշինության եւ պաշարների կառավարման հայեցակարգը, որն այժմ քննարկման փուլում է:

Այս հարցը, իհարկե, բնապահպանական խնդիրները հաշվի առնելով, մենք կարեւորել էինք մեր նախորդ հրապարակումներում՝ նկատի առնելով ջրային ոլորտում Թուրքիայի ներկայիս եւ սպասվելիք քաղաքականությունը Հայաստանի հանդեպ եւ, իհարկե, ընդգծելով այն հանգամանքը, թե ինչերի կարող է հասնել Հայաստանը, եթե ներքին ու արտաքին ճակատներում հաշվարկված քայլեր ձեռնարկի:

Ինչքանով այդ քայլերը հաշվարկված ու ճիշտ կձեռնարկվեն, ընթացքում պարզ կդառնա: Նախնական որոշակի բան ասել էլ չենք կարող, քանզի մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն: Ջրային կոմիտեն միայն տեղեկացնում է, որ այս պարագայում (կլիմայական փոփոխությունների հետեւանքով ջրային պաշարների սպասվող նվազում) առանց նոր ջրամբարների կառուցման հնարավոր չի լինի լուծել հանրապետության ոռոգման ոլորտի խնդիրները, այդ թվում` Սեւանա լճի մակարդակի բարձրացումը:

Հիմա ջրամբարաշինության կարեւորագույն խնդիրներն են` արդիականացնել կիսավարտ ջրամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերը, նոր տեխնիկատնտեսական հիմնավորումներ տալ նախկինում նախագծված ջրամբարներին։ Իսկ նոր ջրամբարների կառուցման համար հստակեցվում են հիմնավորումները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]