Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նախագիծը մշակվել է հանրային լայն 
քննարկումների արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը հարակից՝ «Կառավարչական իրավահարաբերությունների մասին», «Համայնքային ծառայության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով։ Այն տարածքային կառավարման իրավահարաբերությունները կարգավորող առանցքային օրենքներից մեկն է։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծը սահմանում է նաեւ մարզպետ-համայնքի ղեկավար իրավահարաբերությունները եւ տալիս է մարզպետի գործունեության երաշխիքները։ «Որպես կանոն, մարզպետարանները եղել են ոչ թե համայնքի ղեկավարների համար վերահսկող մարմիններ, այլ նրանց գործունեության օրինականության նկատմամբ է իրականցվել վերահսկողություն, եւ եթե եղել են օրենքին հակասող համայնքի ղեկավարի որոշումներ, ապա դրանք ներկայացվել են վարչապետին ուժը կորցրած ճանաչելու համար»,- ասաց պատգամավորը։ Եթե Տիգրանյանի կարծիքով, այս օրենքը եւ համայնքների միավորման հեռանկարը վարչատարածքային նոր բաժանման խնդիր չի առաջացնում, ապա խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանի դիտարկմամբ, համայնքների խոշորացման վերջնարդյունքում նոր վարչատարածքային բաժանման կարիք կունենանք։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի խոսքով, նախագծով նոր պահանջներ են դրվում տարածքային կառավարման առջեւ, բայց կան վարչատարածքային կառավարման սկզբունքներ, որոնք պետք է անպայման հաշվի առնել, ինչպես օրինակ՝ արտադրողական ուժերի արդյունավետ տեղաբաշխում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]