1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը գոհ է Մել Դալուզյանի մասին ֆիլմը ֆինանսավորելու ԿԳՄՍ նախարարության որոշումից

Փաշինյանը գոհ է Մել Դալուզյանի մասին ֆիլմը ֆինանսավորելու ԿԳՄՍ 
նախարարության որոշումից

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է, որ Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել 14%-ով ֆինանսավորել ծանրամարտի Եվրոպայի կրկնակի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 13-ին Փաշինյանը նշեց Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին ի պատասխան:

«Ֆինանսավորման որոշումների կայացման փուլում դրանց մասին տեղյակ չեմ եղել, և դրանց մասին իմացել եմ վերջերս, երբ աղմուկ է բարձրացել: Երբ տեղեկացել եմ, ինքս ինձ հարց եմ տվել, ասել եմ՝ եթե այնպես ստացվեր, որ զեկուցեին հարցը, ասեին՝ այսպիսի հարց կա, ֆիլմ է ստեղծվում, որը ֆինանսավորվում է տասը տարբեր սուբյեկտների կողմից, և ակնկալվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետք է դառնա այդ սուբյեկտներից մեկը՝ 14%-ով ֆինանսավորելով այդ ֆիլմը: Ես կառաջնորդվեի հետևյալ տրամաբանությամբ՝ ում մասին է ֆիլմը. այն մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն ու ռեկորդակիր է, ում չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, և հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, հաջորդ փաստը՝ մարդն ունեցել է խնդիր, որը ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ, և նույնիսկ մեր բանահյուսության ու բառապաշարի մեջ այդ խնդիրը նկարագրող բառ կա, որը ժամանակի ընթացքում վատ իմիջ է ձեռք բերել, այդ պատճառով ես այդ բառը հիմա չեմ կրկնի։ Այդ խնդրի պատճառով մարդը հասել է ինքնասպանության եզրին, որովհետև այդ խնդրի մասին սկզբից թիմակիցները, հետո մարզիչներն են սկսել իմանալ ու նաև վերաբերմունքի ու հանրության արձագանքի պատճառով մարդը հասել է ինքնասպանության եզրին, հետո հասկացել է, որ այդ խնդիրը լուծելու միակ ճանապարհը Հայաստանից հեռանալն է, հետո հասկացել է, որ ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս այդ խնդիրը լուծել ինչ-որ ձևով: Եթե ես, որպես հասարակ քաղաքացի, օրինակ՝ իմանայի, որ կառավարությունը մերժել է, կմտածեի, որ ՀՀ կառավարությունը երախտամոռ կառավարություն է, որովհետև այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ: Ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը, որովհետև այդ ֆիլմի չֆինանսավորելը խարան է ՀՀ-ի նրա կառավարության ճակատին»,- ասաց Փաշինյանը:

«Հայաստանի Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունից ստացել է 160.148.800 ՀՀ դրամ դրամաշնորհ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում կինոծրագրերի իրականացման համար։ Այդ դրամաշնորհից 20 մլն դրամ Ազգային կինոկենտրոնը տրամադրվել է «Մել» ֆիլմին: Մել Դալուզյանը տարիներ առաջ մեկնել է Հայաստանից ու քաղաքական ապաստան է խնդրել Նիդեռլանդների իշխանություններից: Նա ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]