Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մարգահովիտ գյուղի մոտ 300 քմ անտառածածկ տարածք և մոտ 200 քմ խոտածածկույթ է այրվել

Մարգահովիտ գյուղի մոտ 300 քմ անտառածածկ տարածք և մոտ 200 քմ խոտածածկույթ 
է այրվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 13-ին, ժամը 10:23-ին ահազանգ է ստացել, որ Լերմոնտովո-Մարգահովիտ ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղին հարակից սարալանջին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին, մարվել՝ 15։11-ին։

Այրվել է մոտ 300 քմ անտառածածկ տարածք և մոտ 200 քմ խոտածածկույթ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]