Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 13-ին, ժամը 14:19-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցին հարակից անտառում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 16:46-ին: Մոտ 3 հա տարածքում այրվել են չորացած տերևներ և փայտի թափուկներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]