Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին

Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ 
նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում այսօր մասնակցել է «Դպրոցը ծայրահեղականության, խավարամտության և անհանդուրժողականության դեմ. հաջողությունների և անհաջողությունների միջև ինչպիսի ռազմավարություն որդեգրել արդյունավետ կանխարգելման համար» թեմայով քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառումը կազմակերպել էին Շոայի հիշողության կազմակերպության նախագահ, Ալադին նախագծի համահիմնադիր և փոխնախագահ Էրիկ Ռոտշիլդը և Ֆրանսիայի Ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան Միշել Բլանկեն։

Քննարկմանը ներկա էին տարբեր երկրների ԿԳ նախարարներ, ինչպես նաև այլ գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան Պիեռ Ռաֆարենը։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարը, իր ելույթում կարևորելով կրթության դերը փոխըմբռնման և հարգանքի խթանման, աղքատության հաղթահարման, գիտության զարգացման և առաջընթացի գործում, նշել է, որ այն կարող է օգտագործվել նաև սխալ նպատակների համար, որոնք դեմ են և չեն համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի արժեքներին: Ավելին՝ այն կարող է օգտագործվել խտրականությունը, այլատյացությունը, ռասիզմը, հակասեմականությունը, իսլամոֆոբիան և նույնիսկ ցեղասպանության և պատերազմի հանցագործությունները հրահրելու կամ կանխարգելելու համար։ Նա փաստել է, որ այս հիմնախնդիրն առավել քան կարևոր է ծայրահեղականության բոլոր դրսևորումների դեմ պայքարում` միջազգային հանրության ներկայիս ջանքերի համատեքստում։

Նախարար Արայիկ Հարությունյանը նաև արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսական դերը կրթության միջոցով խաղաղություն սերմանելու և ծայրահեղականությունը կանխարգելելու գործում և ընդգծել, որ դպրոցը և այլ կրթական հաստատություններ այսօր կարող են գործիք ծառայել ատելություն սերմանելու համար՝ որպես օրինակ բերելով հարևան Ադրբեջանին, որտեղ դասագրքերում հայերը ներկայացվում են որպես իրենց գենետիկ թշնամիներ։

Նախարարն իր խոսքում նաև համոզմունք է հայտնել, որ կրթությունը նաև վահան է մարդու իրավունքների ոտնահարման, մարդկության հանդեպ ոճրագործությունների և ցեղասպանության կանխարգելման համար։ Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի հանձնառությունը՝ կրթության միջոցով նպաստելու միջմշակութային, միջկրոնական  և ազգամիջյան երկխոսությանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]