Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակում

Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

«Անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սանասարյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է»,- ասաց Հարությունյանը:

Անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում է:

Մամուլում լուր էր տարածվել, ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ: Ըստ հրապարակումների` Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեի շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի էր ենթարկել 9-ամյա Ա. Ղևոնդյանին: Ավելի ուշ, Դավիթ Սանասարյանը հերքել էր այս տեղեկությունները: Իր գրառման մեջ Սանասարյանը նշել էր, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am