Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայի խորհրդարանում պատմության մեջ առաջին անգամ պաշտոնից ազատել են կոմիտեի ղեկավարին

Գերմանիայի խորհրդարանում պատմության մեջ առաջին անգամ պաշտոնից ազատել են կոմիտեի ղեկավարին
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի խորհրդարանում նրա պատմության մեջ առաջին անգամ պաշտոնից ազատել են կոմիտեներից մեկի ղեկավարին. նա «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունից պատգամավոր Շտեֆան Բրանդներն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին հայտնել Է կոմիտեի ներկայացուցիչ Յան-Մարկո Լուցակը:
Լուցակի խոսքով, որը մեջբերում Է Die Welt թերթը, իր հայտարարություններով Բրանդները, որը գլխավորում Էր Բունդեսթագի իրավական կոմիտեն, քանիցս հարուցել Է մյուս խմբակցությունների ներկայացուցիչները զայրույթը: Այդ թվում՝ հոկտեմբերին պետական պարգեւի հանձնումը Գերմանիայի հայտնի փոփ-երգիչ Ուդո Լինդենբերգին պատգամավորը համարել Է «վարձ դավաճանության դիմաց» կամ «պարգեւ Հուդայի համար»: Ավելի վաղ Լինդենբերգը հրապարակորեն քննադատել Էր «Այլընտրանքը»:
Բացի այդ, 2019 թվականի մայիսին Բրանդները հայտարարել Էր, որ Գերմանիայի քաղաքական կուսակցությունները «կանոնավոր կերպով անտեսում, աղավաղում եւ ոտնահարում են ԳԴՀ-ի իրավական պետությունը, առաջին հերթին նա դրանում մեղադրում Էր երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին: Այն ժամանակ Բրենդներին նախազգուշացում տվեցին:
Բունդեսթագի կանոնադրության մեջ ասված Է, որ կոմիտեները նախագահներին հաստատում են ավագների խորհրդի հետ համաձայնությամբ: Die Welt-ի տեղեկատվության համաձայն, Բրանդներին պաշտոնից ազատելը Գերմանիայի համար աննախադեպ ակտ Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]