Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արտեկ»-ում երկրորդ դեռահասն Է մահացել այս տարվա աշնան ընթացքում

«Արտեկ»-ում երկրորդ դեռահասն Է մահացել այս տարվա աշնան ընթացքում


ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննիչները քրեական գործ են հարուցել 15-ամյա աղջկա մահվան փաստով, որը հանգստանում Էր «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում (Գուրզուֆ, Ղրիմ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի (ՀՔԿ) հանրապետության գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Պոստնովան:
«Նախնականորեն պարզվել Է, որ երեկ (նոյեմբերի 12-ի) երեկոյան աշակերտուհին պառկել Էր քնելու եւ այսօր առավոտյան նրան մեռած են հայտնաբերել»,-ասել Է նա, չճշտելով, թե որ հոդվածով Է հարուցվել գործը:
ՀՔԿ-ի տվյալներով՝ աղջիկը «Արտեկ» Էր ժամանել Մախաչկալայից: Պատահարի վայրում աշխատում են քննիչները եւ քրեագետները. նշանակվել են փորձաքննություններ դեռահասի մահվան պատճառը պարզելու համար:
Սա արդեն «Արտեկ»-ից հանգստացողների մահվան երկրորդ դեպքն Է 2019 թվականի աշնան ընթացքում
Ինչպես հաղորդվել Էր, 12-ամյա տղան, որը սեպտեմբերի 23-ին հանգստանալու համար ճամբար Էր ժամանել Սանկտ Պետերբուրգից, հոկտեմբերի 11-ին Յալթայի հիվանդանոց Էր տեղափոխվել «թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ: Մի քանի օր անց երեխան մահացել Է:
Հաղորդվել Է, որ Ղրիմի հետաքննիչները մտադիր են ուսումնասիրել երեխայի հանգստի պայմանները ճամբարում եւ իրավական գնահատական տալ տղային բուժօգնություն ցուցաբերելուն:
ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան երեխայի մահվան կապակցությամբ «Ռոսզդրավնադզոր»-ին հանձնարարել Է ստուգել «Արտեկ»-ում բուժօգնություն ցուցաբերելու որակը: Դժբախտ դեպքի հետաքննության հանձնաժողով Է ստեղծել նաեւ Ռուսաստանի լուսավորության նախարարությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]