1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման նպատակով տարվում են աշխատանքներ

 ԵԱՏՄ-ում ռոումինգի հնարավոր չեղարկման նպատակով տարվում են աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության  տարածքում ռումինգը չեղարկելու հարցի վերաբերյալ աշխատանքներ են տարվում. հնարավոր է, որ դեկտեմբերին կազմվի ճանապարհային քարտեզ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական Վիկտոր Գրիդնեւը։

«Ռոումինգի վերացումը ղազախական կողմի նախաձեռնությունն է, Ղազախստանն է առաջարկել: Հիմա այդ հարցն աշխատանքային գործընթացում է: Կարծում եմ, որ դեկտեմբերին որոշ ճանապարհային քարտեզներ կամ գնահատականներ կարվեն»,-ասաց Գրիդնևը:

Նա շեշտեց՝ բոլոր տեսակի ծրագրերն առաջին հերթին պետք է համաձայնեցված լինեն անդամ 5 երկրների հետ, հետո դրանք պատրաստման տարբեր աստիճաններ են անցնում:

Գրիդնևը նշեց՝ հանձնաժողովը ծրագիր կպատրաստի, հետո կլինի երկրների հետ համաձայնության փուլ, հետո միայն կկարողանան խոսել կոնկրետ ժամկետների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]