1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ինեկոբանկ»-ը նոր գործադիր տնօրեն ունի

«Ինեկոբանկ»-ը նոր գործադիր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինեկոբանկ» ՓԲԸ նոր ղեկավարի պաշտոնում է նշանակվել Արեն Նալթակյանը, ով բանկային համակարգում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Ինեկոբանկ»-ից, Արեն Նալթակյանն Ինեկոբանկին է միացել 2010 թվականի մարտին` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, իսկ 2017 թվականի փետրվար ամսից հանդիսանում էր Ինեկոբանկի «Զարգացման և մարքեթինգի» տնօրեն՝ միևնույն ժամանակ լինելով նաև Բանկի տնօրինության անդամ:

«Շնորհավորում եմ Արեն Նալթակյանին գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ նա կներդնի հնարավոր բոլոր ջանքերն ու իր ամբողջ եռանդը՝ Ինեկոբանկի զարգացման և հետագա հաջողությունների համար»,- ասել է Ինեկոբանկի հիմնադիր և Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը՝ մեկնաբանելով նշանակումը:

«Շնորհակալություն եմ հայտնում ընկերության համար կարևորագույն այս շրջափուլում Բանկի խորհրդի և հիմնադիրների կողմից իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Համոզված եմ, որ մեր թիմին հաջողվելու է արագ և վստահ քայլերով շարժվել դեպի սահմանված նպատակների իրականացում՝ նպաստելով հաճախորդների ֆինանսական պահանջմունքների բավարարմանն ու Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- նշել է Բանկի նորանշանակ գործադիր տնօրենը։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որից 200 000-ին` թվային ուղիներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]