Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ առողջապահության նախարարության փորձագետները նշել են առողջ կենսակերպի հինգ ցուցանիշները

ՌԴ առողջապահության նախարարության փորձագետները նշել են առողջ կենսակերպի հինգ ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխելուց լրիվ հրաժարվելը, աղի եւ ալկոհոլի գործածությունը նվազեցնելը, բավարար քանակություններով բանջարեղեն եւ մրգեր օգտագործելը առողջ կենսակերպի հինգ հիմնական ցուցանիշներից մեկն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարության թերապիայի եւ ընդհանուր պրակտիկայի արտահաստիքային գլխավոր մասնագետ Օքսանա Դրապկինան՝ ելույթ ունենալով «Առաջնային բժշկա-սանիտարական օգնության ցուցաբերման համակարգի զարգացումը» Համառուսաստանյան գիտագործնական խորհրդաժողովում:

«Մեր փորձագետները՝ հայտնի պրոֆեսոր Սվետլանա Շալնովայի գլխավորությամբ, բացահայտել են այն հինգ հիմնական ցոււցանիշները, որոնք կազմում են առողջ կենսակերպը՝ մաթեմատիկայի օգնությամբ: Եվ պարզվել Է, որ առաջինը չծխելն Է»,-ասել Է նա:

Որպես երկրորդ ցուցանիշ նշվել Է ճիշտ սնվելը, եւ հատկապես բանջարեղեն եւ մրգեր օգտագործելը: «Ռուսաստանում դա խնդիր Է, մենք բանջարեղեն եւ մրգեր քիչ ենք գործածում. օրական հարկավոր Է 400 գրամ բանջարեղեն ու մրգեր օգտագործել»,-նշել Է փորձագետը: Բացի այդ, չարժե չափից ավելի աղ անել կերակրին եւ օրական օգտագործել 5 գրամից ավելի աղ: Կարեւոր տեղ Է հատկացվել ֆիզիկական ակտիվությանը. Դրապկինան հավելել Է, որ բավարար կլինի օրական մեկ ժամ քայլելը: Առողջ կենսակերպի վերջին ցուցանիշը համարվել Է ալկոհոլի օգտագործման նվազեցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]