Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի 2020 թ. պետական բյուջեի նախագծին

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի 2020 թ. պետական բյուջեի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020 թ. պետական բյուջեի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Մենք այս պետական բյուջեի նախագծին միանշանակ դեմ ենք քվեարկելու, որովհետև այն չի կարող սպասարկել մեր պետության ու ժողովրդի շահը»,- ասաց Մելքումյանը:

Ավելի վաղ Մելքումյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունն այս բյուջեի նախագիծը հեղափոխական չի համարում:

Ազգային ժողովը 2020 թ. պետական բյուջեի նախագիծը կքննարկի նոյեմբերի 12-ին մեկնարկած հերթական քառօրյա նիստերի ընթացքում:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ