Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գազայի հատվածին Իսրայելի հարվածներից 16 պաղեստինցի Է զոհվել

Գազայի հատվածին Իսրայելի հարվածներից 16 պաղեստինցի Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 16 պաղեստինցի Է դարձել Գազայի հատվածին իսրայելական բանակի՝ նոյեմբերի 12-ից չդադարող հարվածների զոհը, տուժել՝ եւս շուրջ 50-ը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին այդ մասին հաղորդել Է Dunia al-Watan նորությունների պորտալը՝ վկայակոչելով պաղեստինյան միջատարածքի առողջապահության նախարարության տվյալները:

Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը հաղորդել Է 13 զոհվածերի մասին:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ միայն նոյեմբերի 13-ին սպանվել Է հատվածի հինգ բնակիչ: Որոշ ժամանակ առաջ մարատական օդուժն արաբների խմբի Է գրոհել Գազա քաղաքի Էթ Թուֆահի շրջանում, ինչի հետեւանքով զոհվել Է երեք մարդ:

Պաղեստինյան խմբավորումները եւ Իսրայելի բանակն արդեն մեկ օր Է հարվածներ են փոխանակում այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ի լուսաբացին ռմբակոծման հետեւանքով հատվածում սպանվեցին «Իսլամական ջիհադ» խմբավորման ազդեցիկ հրամանատար Բահա Աբու ալ Աթան եւ նրա կինը: Այդ ընթացքում Գազայից հրեական պետության տարծք են արձակվել ավելի քան 250 հրթիռ եւ ակնանետային արկ: Ոչ մեծ ընդմիջումներով գնդակոծումները մինչեւ հիմա շարունակվում են, իսկ Իսրայելի ռազմաօդային ուժերը հոծախումբ հարվածներ են հասցնում արմատականների օբյեկտներին:

Ըստ ստացված տեղեկատվության՝ Կահիրեն, որն ավանդաբար ամեն անգամ միջնորդ Է հանդես գալիս, երբ հատվածում սրվում Է դիմակայությունը, ներկայումս ակտիվ փորձեր Է ձեռնարկում դադարեցնելու Էսկալացիան: Պաղեստինի Maan լրատվական գործակալության տվյալներով՝ ստեղծված իրադրության քննարկման համար Թել Ավիվից Եգիպտոսի մայրաքաղաք Է մեկնել Մերձավոր Արեւելքի խնդրով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը՝, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]