Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՊՆ-ն հայտարարություն է տարածել նախապատրաստական դասընթացների կազմակերպման վերաբերյալ

ՊՆ-ն հայտարարություն է տարածել նախապատրաստական դասընթացների 
կազմակերպման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախապատրաստական դասընթացների նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ դասընթացների մասնակիցներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար։

Նախապատրաստական դասընթացների բովանդակությունն է.

գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն,

մաթեմատիկական անալիզ,

հավանականությունների տեսություն,

ծրագրավորման հիմունքներ,

մեքենայական ուսուցման հիմունքներ,

նեյրոնային ցանցերի հիմունքներ,

ավարտական նախագծեր:

Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ http://bit.ly/2MTEtZy հղումով:

«1991 ստորաբաժանման» մասին տեղեկատվության կարող եք ծանոթանալ http://mil.am/hy/news/6898 հղումով:

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով։

Նախապատրաստական դասընթացներն անվճար են։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]