Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԻՆ-ն անցկացնում է «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» թեմայով գիտաժողով

 ԱԻՆ-ն անցկացնում է «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» թեմայով 
գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում նոյեմբերի 12-ին մեկնարկել է «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էր նաև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գիտաժողովին մասնակցում էին Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ՃԿՊԱ դասախոսներ, աղետների ռիսկի նվազեցման ոլորտի տեղացի մասնագետներ։

Ողջունելով ներկաներին՝ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը նշեց․ «Մենք իրավունք չունենք պարծենալու, թե մեր հրշեջ-փրկարարները ժամանակակից հանդերձանքով վտանգավոր տարածք են մտնում։ Այդ գործը պետք է ռոբոտներն անեն, մարդկային կյանքը պետք է արժևորել։ Փրկարարությունը կապված է բոլոր ոլորտների հետ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաքիմիա, առողջապահություն և այլն։ Մենք չենք կարող բոլոր գիտությունները զարգացնել, պետք է միավորվել և մեր գիտական միտքն ուղղել 21-րդ դարին հարիր խնդիրների լուծմանը»։

Ռեկտորը խոսեց նաև մինչև 300 մետր բարձրության վրա փրկարարական աշխատանքների հնարավորություն ունեցող անօդաչու թռչող սարքերի արդյունավետության, ինչպես նաև՝ ավտոնոմ տեղեկատվական բազայի ստեղծման անհրաժեշտության մասին․ ինտերնետային քարտեզների հասանելիությունը կախված է կապի ծածկույթից, իսկ արագ արձագանքման համար սա կարող է խոչընդոտ լինել։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ուշադրություն հրավիրեց վերջին շրջանում գրանցված անտառային հրդեհների աճին, որոնց հետևանքով հրշեջ-փրկարար զոհվեց, ոմանք ստացան վնասվածքներ։ «Մեր ունեցած տեխնիկական հնարավորություններով հնարավոր էր բավական գործ անել Սպիտակի երկրաշարժից հետո, բայց այսօր նման միջոցներով պատրաստ չենք դիմակայելու բոլոր աղետներին։ Փրկարարությունն անձի վրա հիմնված մասնագիտություն է, դրանում միշտ չարդարացված ռիսկ կա։ Այս գիտաժողովը լավ փորձ է․ մեզ պետք են նոր գաղափարներ, պետք է օգնություն»,- ասաց նախարարը։

Զեկույցներով հանդես եկան Սերգեյ Նազարեթյանը «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից, Վարդան Բոստանջյանը և Սամվել Ասատրյանը՝ Երևանի պետական համալսարանից, ՃԿՊԱ դասախոս, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանը՝ ԱԻՆ ՔԿՃՄ իրավիճակի մոնիթորինգի բաժնից, Համլետ Մելքոնյանը՝ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից։ Ա.Ն. Տուպոլևի անվան Կազանի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ Ե.Մուրավյովան, Ա.Ռիբակովը և Ե.Ալեքսեևան կապ հաստատեցին տեսազանգով։

Թեմաներն էին «ՀՀ սեյսմիկ անվտանգության արդի մակարդակը․ սեյսմիկ ռիսկի նվազեցումն ու ռիսկի աճի կանխումը, ճգնաժամի կառավարումն ու աղետի հետևանքների վերացման պատրաստվածությունը», «Կլիմայի փոփոխությունը և կլիմայական ռիսկերը Հայաստանում», «Անվտանգության մշակույթի ձևավորման և մտածողության ռիսկի մեթոդոլոգիական մոտեցումները», «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կենսաանվտանգության և տեխնոլոգիական մոտեցումները կենսաբանական ազդակների հայտնաբերման և նույնականացման նպատակով», «Բնական աղետների ռիսկերի կառավարման հիմնախնդիրները և դրանց հետևանքների հաղթահարման ուղիները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am