Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն Էբոլայի պատվաստանյութը համարել Է որակի չափորոշիչներին համապատասխան

ԱՀԿ-ն Էբոլայի պատվաստանյութը համարել Է որակի չափորոշիչներին համապատասխան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անգամ Էբոլա տենդի պատվաստանյութը համարել Է որակի, անվտանգության եւ արդյունավետության բարձր չափորոշիչներին համապատասխան: Այդ քայլը կոչված Է արագացնելու նրա լիցենզավորումն ու կիրառումը այն երկրներում, որոնց վրա կախված Էր վիրուսի տարածման սպառնալիքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է նոյեմբերի 12-ին Ժնեւում հրապարակված ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:

Դրանում ընդգծվում Է, որ Էբոլայի դեմ պատվաստանյութի՝ ԱՀԿ-ի անցկացրած «նախնական որակավորումը» իրենց ներկայացնում Է կարեւոր քայլ, որը կօգնի արագացնել դրա լիցենզավորումը, օգտվելու հնարավորությունը եւ տարածումը այն պետություններում, որոնք ավելի շատ են ենթակա Էբոլայի բռնկման ռիսկին»: Դա, ինչպես պարզաբանել են կազմակերպությունում, «պատվաստանյութերի որակավորման ամենաարագ գործընթացն Է, որը երբեւիցե անցկացվել Է ԱՀԿ-ի կողմից»: Դա նշանակում Է, որ պատվաստանյութը որակով, անվտանգությամբ եւ արդյունավետությամբ համապատասխանում Է ԱՀԿ-ի չափորոշիչներին, եւ այսուհետեւ այն կարելի Է մեծ քանակությամբ գնել ռիսկի խմբի երկրների համար:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը վտանգավոր հիվանդության դեմ պատվաստանյութի որակավորումը համարել Է «պատմական քայլ»: «Հինգ տարի առաջ մենք Էբոլայի դեմ պատվաստանյութեր եւ դեղորայք չունեինք: Պատվաստանյութի եւ փորձարարական թերապիայի օգնությամբ, որը նախնական որակավորում Է անցել, Էբոլան այժմ ենթակա Է կանխարգելման եւ բուժման»,-հիշեցրել Է նա; Խոսքը Ervedo պատվաստանյութի մասին Է, որն արտադրվում Է Merck դեղագործական ընկերության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]