Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

ԱԺ-ն քննարկում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում 
փոփոխություններ կատարելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը նոյեմբերի 13-ի ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Առաջարկում ենք անցումային դրույթներով սահմանված օրենքի գործունեության ժամկետը փոփոխել, օրենքի սահմանափակ գործունեության ժամկետը երկարացնել՝ 2020 թ. հունվարի 1-ից այն տեղափոխելով 2022թ. հունվարի 1, այսինքն՝ 2020 և 2021թթ. նույնպես ֆինանսական համահարթեցման մասին օրենքը կիրարկել սահմանափակ տարբերակով: Սահմանափակ այն իմաստով, որ առկա ռեսուրսը՝ օրենքով սահմանված ֆինանսական համահարթեցման տրամադրվող շուրջ 55,3 մլրդ դրամը բաշխել այն սկզբունքով, ինչ արել ենք նախորդ տարիներին»,- ասաց Տերտերյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]