Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկխոսության ճակատագիրը կախված Է Թրամփի եւ Կիմ Չեն Ունի նոր հանդիպում անցկացնելուց

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկխոսության ճակատագիրը կախված Է Թրամփի եւ Կիմ Չեն Ունի նոր հանդիպում անցկացնելուց

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսության համար հնարավորությունները կարող են անհետանալ, եթե ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանմփը մոտ ժամանակներս չանցկացնեն երրորդ գագաթնաժողով: Նոյեմբերի 13-ին այդ մասին հաղորդում Է Ճապոնիայում հրատարակվող հյուսիսկորեական «Չոսոն սինբո» թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«(ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի) երկխոսության շարունակման համար շանսը կանհետանա, եթե երրորդ գագաթնաժողով չկայանա»,- ընդգծում Է թերթը: Հոդվածում նաեւ նշվում Է, որ «ԿԺԴՀ-ն համբերատար սպասում Է ԱՄՆ-ի համարձակ որոշմանն, ըստ որում երկիրը պատրաստ Է գնալու նոր ուղիով, ինչի մասին հայտարարել Է պետության ղեկավար Կիմ Չեն Ունը»: ԿԺԴՀ-ի առաջնորդն իր ավանդական ամանորյա ճառում հայտարարել Է, որ երկիրը հարկադրված կլինի «անխուսափելիորեն որոնելու այլընտրական ուղեգիծ, եթե ԱՄՆ-ը սխալ մեկնաբանի համբերությունը, որը հանդես Է բերում Է Ժողովրդական Հանրապետությունը»՝ սպասելով պատասխան քայլերի միջազգային պատժամիջոցների չեղարկման բանակցությունների՝ իրենց գործընկերներից:

«Չոսոն սինբոն» նաեւ հիշեցրել Է, որ Կիմ Չեն Ունն ԱՄՆ-ի համար բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու ժամկետներ Է սահանել մինչեւ ընթացիկ տարվա վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ