Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հույս ունենք այս տարի ԵՄ-ի հետ սկսել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները. Փաշինյան

Հույս ունենք այս տարի ԵՄ-ի հետ սկսել վիզաների ազատականացման շուրջ 
բանակցությունները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Եվրոպական Միության  տարածքում ապաստան խնդրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գները վերջին 1.5 տարվա ընթացքում հսկայական աճ են արձանագրել: Սա մի բանի արդյունք է, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ, հին և նոր սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ Հայաստանում անշարժ գույք են գնում: Եվ կառավարության ռազմավարությունը հետևյալն է՝ հատկապես նոր սփյուռքի ներկայացուցիչների Հայաստան վերադառնալու համար բոլոր պայմանները ստեղծել, այսինքն՝ դա դիտարկել որպես ռազմավարական խնդիր: Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսվեն այս տարի, իսկ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի: Ես հիմա թվերի մեջ չմտնեմ, կոնկրետ նայեմ, եթե մի փոքր սխալվեմ, ներող կլինեք, բայց 2016 թվականի համեմատ 2018-2019 թվականներին արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90 տոկոսով: Մենք համոզված ենք՝ մինչև վիզաների ազատականացման թեմայով գանք լուծումների, մեզ մոտ արտագաղթի տեմպերը կնվազեն 100 տոկոսով, և մենք կունենանք ներգաղթի պրոցես: Եվ մեր քաղաքացիները վիզաների ազատականացման ինստիտուտը կօգտագործեն ոչ թե Հայաստանից փախչելու համար, այլ՝ որպես աշխարհի հպարտ քաղաքացի, ազատ տեղաշարժի իրենք իրավունքը իրացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ  հույս ունեն տնտեսական, կրթության ոլորտում բարեփոխումների արդյունքում փոխել Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու  կերպարը և իմիջը և, ընդհանրապես, ՀՀ-ում քաղաքացիների կրթական մակարդակն անընդհատ բարձրացնելու խնդիր լուծել, որպեսզի ՀՀ  որևէ քաղաքացու հայտնվելը ԵՄ տարածքում որևէ նեգատիվ ազդեցություն չունենա մեր երկրի, ազգի ժողովրդի կերպարի վրա:

«Հայաստանը պետք է հպարտ լինի սփյուռքով, և սփյուռքը պետք է հպարտ լինի Հայաստանով: Սա այն խնդիրն է, որ մենք իրար հետ պիտի լուծենք, և ես համոզված եմ, որ մենք այս խնդիրը իրար հետ անպայման կլուծենք»,- ասաց ՀՀ վարչապետը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]