Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են Վահագնի թաղամասի երկու տներում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Վահագնի թաղամասի երկու տներում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 12-ին, ժամը 10:31-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Վահագնի թաղամասում` կենտրոնական մուտքի մոտ, այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատների մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահագնի թաղամասի Սիամանթո փողոցում գտնվող երկու տների խորդանոցներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել՝ 10:59-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տներից մեկում մասնակի այրվել են խորդանոցի տանիքի կղմինդրը (2 քմ), մեկ լվացքի մեքենա, գազի անվտանգության սարքի լարերը (2 գմ), աթոռ (3 հատ) և մեկ եվրոդուռ, իսկ մյուս տանը մասնակի այրվել են խորդանոցի պատերի երեսպատումը (3 քմ), տանիքի կղմինդրը (2 քմ), մեկ կապոց վառելափայտ և մեկ եվրոդուռ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]