Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տարածաշրջանը՝  համաշխարհային շահերի բախման թատերաբեմ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տարածաշրջանը՝  համաշխարհային 
շահերի բախման թատերաբեմ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ Անկարայի քայլերը նպաստելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աշխուժացմանը, ինչը, ցավոք, իրականություն է դառնում: Այս օրերին ահաբեկիչները սպանել են Քամիշլիի հայ կաթողիկե համայնքի հովվապետ տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ, ԻՊ-ը ստանձնել է հայ հոգեւորականների սպանության պատասխանատվությունը:

Այս դեպքերը խստիվ դատապարտել է Սիրիայի կառավարությունը, որը համոզված է, որ հակամարտության բորբոքում թուրքական կողմն է ցանկանում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման գաղափարը տեղին չի համարել. «Հազիվ թե նա, ով գրավում է քո տարածքը, կարող է ցանկալի զրուցակից լինել: Մեր թշնամիներն են՝ Էրդողանը, նրա քաղաքականությունն ու շրջապատը… »: Ասադը միաժամանակ նշել է, որ իրենք բանակցություններ վարել են, բայց ոչ Էրդողանի հետ:

Այսպես Դամասկոսը փորձում է գոնե սառեցման տանել հակամարտությունը՝ թշնամու հետ բանակցելու պատրաստակամություն հայտնելով, ինչը նաեւ հնարավորություն կտա ռուսական կողմին, որ անվտանգության գոտում պարեկային ծառայություն է իրականացնում թուրքական զինուժի հետ, շարունակել միջնորդավորված բանակցությունները թուրք-ամերիկյան կողմի հետ, թուրքական հետագա սադրանքներից խուսափելու համար:

Տարածաշրջանում թուրք-սիրիական դեռ տաք եւ հայ-ադրբեջանական սառեցված հակամարտությունների կողքին կարող է վերսկսվել եւս մեկը՝ պաղեստինա-իսրայելականը, եթե միջազգային նոր օրակարգը հաստատվի…

Ծավալումներն անխուսափելի են, ու մենք չպետք է մոռանանք, որ եվրոպական երկրների մեծ մասը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ, քանի որ սեփական շահեր են հետապնդում Եվրոպա-Ասիա խաչմերուկում՝ Մերձավոր Արեւելքում: Որպեսզի մեր երկրի դերը եւս մեկ անգամ կարեւորենք, պիտի հիշեցնենք, որ այդ ճամփաբաժանը նախկինում այլ անուն ուներ՝ Հայկական լեռնաշխարհ, երբ Մերձավոր Արեւելքի ու Կովկասի միջեւ Հայոց պետությունն էր կանգնած՝ Հայքը: Եվ շատ կարեւոր է, որ Հայաստանի դերն ու նշանակությունը վերաարժեւորվել է հին «Մետաքսի ճանապարհի» նոր ծրագրում, Հայաստանի դերն առաջ է քաշվել հենց Չինաստանի կողմից …»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]