Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի թեմատիկ քննարկմանը խոսեց ՀՀ երիտասարդների իշխանության մասին

Փաշինյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի թեմատիկ քննարկմանը խոսեց ՀՀ 
երիտասարդների իշխանության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը խոսեց Հայաստանում երիտասարդների իշխանության մասին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն իր ելույթը հեռարձակեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Երբ քննարկման ընթացքում խոսվեց սերունդների փոխհարաբերությունների մասին, ես սկսեցի մտածել մի շատ տիպիկ իրավիճակի մասին մեր երկրում, որովհետև մեր երկրում նույնպես երիտասարդ սերունդը որոշ խնդիրներ ուներ որոշում կայացնելու գործընթացներին մասնակցելու հարցում, ինչից հետո երիտասարդ սերունդը որոշեց մեր երկրում ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում վերցնել իշխանությունը, և հիմա մեր կառավարությունում մենք ունենք 27 տարեկան նախարարներ, փոխնախարարներ և այլն: Մեր երկրում այժմ ունենք երևի աշխարհում ամենաերիտասարդ խորհրդարանը, երևի ամենաերիտասարդ կառավարությունն աշխարհում»,- ասաց վարչապետը:

Քննարկմանը մասնակցում են նաև Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Գլխավոր կոնֆերանսը ներառում է կազմակերպության անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչներին: Այն կազմակերպվում է տարին երկու անգամ, և նրա աշխատանքներին մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր անդամ-պետություններն ու ասոցացված անդամները: Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու համար դիտորդի կարգավիճակով հրավիրվում են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ չհանդիսացող պետությունները, միջկառավարական կազմակերպությունները և հասարակական կազմակերպությունները: Յուրաքանչյուր անդամ-պետություն Գլխավոր կոնֆերանսի ընթացքում մեկ ձայնի իրավունք ունի, անկախ իր չափերից և բյուջեում ներդրման ծավալներից: Գլխավոր կոնֆերանսը հաստատում է կառույցի ծրագիրն ու բյուջեն: Կոնֆերանսն ընտրում է Գործադիր խորհրդի անդամներին և չորս տարին մեկ անգամ նշանակում Գլխավոր տնօրենին: Գլխավոր ասամբլեայի աշխատանքային լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, չինարենը, ռուսերենն ու ֆրանսերենը: Գլխավոր կոնֆերանսն ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուղղությունն ու ընդհանուր գործունեության գիծը: Այս տարի 40-րդ կոնֆերանսը կդառնա գաղափարների համընդհանուր լաբորատորիա` ուղղված բազմակողմանի նոր մոտեցումներին` մի շարք արդիական հարցերի վերաբերյալ `բարձրագույն կրթությունից մինչև արհեստական բանականություն: Այս տարի կոնֆերանսի շրջանակում Բարձրագույն կրթության ավելի քան 100 նախարարներ Գլխավոր կոնֆերանսի ընթացքում կմասնակցեն ներառականության և շարժունակության նախարարների խորհրդի գլխավոր խորհրդաժողովին: Փարիզում 1998թ. ի վեր տեղի կունենա նաև մշակույթի նախարարների ամենամեծ հավաքը` Զարգացման մշակութային քաղաքականության միջկառավարական խորհրդաժողովից հետո: Մշակույթի նախարարների համաժողովում ավելի քան 107 նախարար կքննարկի մշակույթի տեղը հասարակական քաղաքականության և կայուն զարգացման գործում: քաղաքականության և կայուն զարգացման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]