Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոտայքի մարզում բացվել է Քաղաքացիների սպասարկման թվով երրորդ գրասենյակը

Կոտայքի մարզում բացվել է   Քաղաքացիների սպասարկման թվով երրորդ գրասենյակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը  Կոտայքի մարզում  մասնակցել է  Եղվարդ համայնքի  քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարի տեղակալ Վ.Տերտերյանն իր ողջույնի խոսքում շնորհավորել է համայնքի բնակիչներին գրասենյակի բացման կապակցությամբ և ընդգծել, որ  նման գրասենյակների առկայությունը համայնքներում    էականորեն բարձրացնում է  բնակիչներին մատուցվող ծառայությունների մատչելիության մակարդակը: Կոտայքի մարզում այն թվով երրորդ գրասենյակն է: 

Գրասենյակի բացմանը  մասնակցել են  ՀՀ-ում ԳԴՀ  արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. դոկտոր Միխայել Բանցհաֆը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ստե­ֆանո Լազզարոտտոն, Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զարգացման դաշնային նախարարության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Կարին Յար դե Գերերոն, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Եղվարդ հա­մայն­քի ղեկավար Նորայր Սարգսյանը և այլ կառույցների ներկայացուցիչներ:

Գրասենյակի գործարկումը հնարավորություն կտա «մեկ պատու­հանի» սկզբունքով  քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, պարզեցնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործըն­թաց­ները: Նախատեսվում է, որ  աշխատանքներն այստեղ   կիրականացվեն  Համայն­քա­յին կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը թույլ կտա  ապահովել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետ կառավարում,  բնակիչներին մատուցել վար­չա­կան ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակը բացվել է   Գերմանիայի միջազգային համագործակցության ընկե­րու­թյան (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարա­վա­յին Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա­նում  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆի­նան­սավորմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։

Ծրագրի շրջանակներում  Հայաստանի համայնքներում հիմնվել է   Քաղաքացիների սպասարկման 30 գրասենյակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]