1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԱԿ-ը Լիբանանի իշխանություններին կոչ Է արել արագացնել կառավարության ձեւավորումը

ՄԱԿ-ը Լիբանանի իշխանություններին կոչ Է արել արագացնել կառավարության ձեւավորումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՄԱԿ-ի հատուկ համակարգող Յան Կուբիշը լիբանանյան իշխանություններին կոչ Է արել արագացնել նոր կառավարության ձեւավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է կազմակերպության ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Հատուկ համակարգող Յան Կուբիշը Լիբանանի ղեկավարությանը կոչ Է անում՝ շտապ նշանակել վարչապետ, սկսել խորհրդարանական կոնսուլտացիաների պարտադիր գործընթացը եւ առավելագույնս արագացնել նոր կառավարության ձեւավորումն այն անձանցից, որոնք հայտնի են իրենց իրազեկվածությամբ եւ ազնվությամբ, վայելում են մարդկանց վստահությունը»,-ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հատուկ համակարգողի գրասենյակի կայքում:

Կուբիշի խոսքով՝ կառավարության ձեւավորումը, որը պատասխանատու Է լինելու ժողովրդի սպասումների համար եւ քաղաքական ուժերի լայն աջակցությունն Է ստանալու խորհրդարանական վստահության քվեի միջոցով, ավելի շատ հնարավորություններ կտա՝ Լիբանանի միջազգային գործընկերներին դիմելու աջակցություն ստանալու համար: Հատուկ համակարգողի կարծիքով՝ չափազանց կարեւոր Է, որ Լիբանանի իշխանություններն առաջնահերթ ուշադրություն դարձնեն երկրի արժութային, ֆինանսական եւ տնտեսական կայունությունը պահպանելու անհետաձգելի միջոցառումներին: Նա նաեւ կարեւոր Է համարում բարեփոխումների անցկացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]