Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստան – Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները

Հայաստան – Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի  Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Հունաստան խաղը կսպասարկեն լեհ մրցավարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Ֆուտբոլի ֆեդերացիան:

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ 2020 որակավորման փուլի J խմբի Հայաստան-Հունաստան հանդիպումը։ Խաղը կսպասակի լեհ մրցավարների բրիգադը՝ Պավել Ռաչկովսկու գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միխալ Օբուկովիչն ու Ռադոսլավ Սիյեկան։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Դանիել Ստեֆանսկին, մրցավարների տեսուչը՝ Լադիսլավ Գադոշին (Սլովակիա)։

 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]