Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մուկվիչը կեղծված ապրանքների դեմ պայքարի համար առաջարկում է ԵԱՏՄ-ում կազմել կոնցեպտուալ փաստաթուղթ

Մուկվիչը կեղծված ապրանքների դեմ պայքարի համար առաջարկում է  ԵԱՏՄ-ում 
կազմել կոնցեպտուալ փաստաթուղթ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի հարկերի և վճարների նախարարի տեղակալ Վլադիմիր Մուկվիչը ԵԱՏՄ-ում կոնտրաֆակտ (կեղծված) ապրանքների շրջանառության դեմ պայքարելու համար առաջարկում է կազմել միասնական կոնցեպտուալ փաստաթուղթ, ապա նաև ճանապարհային քարտեզ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկվիչը նման տեսակետ հայտնեց Երևանում «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ֆորումի իր ելույթում: 

Մուկվիչն առաջարկեց հստակեցնել, թե ինչ է նշանակում կոնտրաֆակտ ապրանքների դեմ պայքարը: Նա նկատեց՝ հեղինակային իրավունքների խախտումը դեռ չի նշանակում, թե մաքսային, հարկային օրենսդրության խախտում է թույլ տրվել, նա առաջարկեց հարցը լայնորեն քննարկել: «Առաջարկում եմ համակարգել աշխատանքները, միավորել խնդրահարույց հարցերը, որոնք լուծում են պահանջում: Կարող է լինել կոնցեպտուալ փաստաթուղթ, որը կհստակեցնի, թե մենք ինչ ենք հասկանում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն կոնտրաֆակտ ապրանքների շրջանառության դեմ: Եթե այդ փաստաթղթի պատրաստման արդյունքում տեսնենք, որ կա հնարավորություն՝ արդեն այսօր սահմանել կոնկրետ նպատակ ու առաջադրանքներ, ապա կարելի է խոսել նաև ճանապարհային քարտեզի մասին»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ նման փաստաթղթի ստեղծումը հնարավորություն կտա ավելի համակարգված կազմակերպել այդ ոլորտում հետագա աշխատանքը:

Նա նշեց, որ ներկայում ոլորտում լուրջ աշխատանքներ են տանում ինչպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, այնպես էլ մեր ԵԱՏՄ անդամ երկրներում: Նախարարի տեղակալը նկատեց, որ այս կամ այն երկրում կեղծված ապրանքների դեմ տարվող աշխատանքներն ազդեցություն են ունենում նաև  հարակից շուկաների վրա:

«Անտիկոնտրաֆակտն» անցկացվում է Երևանում նոյեմբերի 12-13-ը: Այն ԵԱՏՄ-ի շրջանակում քննարկումների կազմակերպման կենտրոնական հարթակ է, որտեղ քննարկվում են արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից շուկաների պաշտպանության խնդիրները: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]