Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՅՈւՆԻՍԵՖ-ում պատմել են մանկական թոքաբորբից մահացության մասշտաբների մասին

ՅՈւՆԻՍԵՖ-ում պատմել են մանկական թոքաբորբից մահացության մասշտաբների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած 2018 թվականին մինչեւ հինգ տարեկան ավելի քան 800 հազար երեխա Է մահացել թոքաբորբի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) նորագույն զեկույցում, որը նոյեմբերի 12-ին տարածվել Է Աֆրիկայի երկրներում: «Ամեն տարի մինչեւ հինգ տարեկան շուրջ 2200 երեխա Է մահանում թոքաբորբից, որը ենթակա Է բուժման»,-հայտարարել Է ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: Նա ընդգծել Է, որ համաշխարհային հանրակցության ավելի պատասխանատու վերաբերմունքն այդ հիվանդության անթույլատրելիության եւ կանխարգելման նկատմամբ, ներառյալ պատվաստումը, կարող Է միլիոնավոր կյանքեր փրկել:

Մանկական թոքաբորբի հետ կապված ավելի օրհասական իրադրություն Է ստեղծվել Նիգերիայում, որտեղ անցած տարի դրանից մահացել Է 162 հազար երեխա: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում թոքաբորբից մանկական մահացության թվաքանակը կազմել Է 40 հազար, Եթովպիայում՝ 32 հազար: Մասնագետները նշում են, որ հիվանդանում են առաջին հերթին այն երեխաները, որոնք ապրում են անբավարար սննդի եւ աղտոտված շրջակա միջավայրի պայմաններում:

Պնեւմոնիան կամ թոքաբորբը ինֆեկցիոն հիվանդություն Է, որն ախտահարում Է թոքի հյուսվածքները: Հիվանդությունը ենթակա Է հակաբիոտիկներով բուժմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]