Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի  
տարածաշրջանային ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ արդյունավետ գործընկերությունը, խորհրդատվական խմբի հետ նախկինում եղած արդյունավետ աշխատանքները, մասնավորապես՝ մասնավոր հատվածի հետ համագործակցության խորացման տեսանկյունից։

Նա ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի գործունեության շրջանակը՝ առաջիկայում համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար և ներկայացրել այն հիմնական առաջնահերթությունները, որոնց զարգացմանը առաջիկայում պետք է ուղղվեն համատեղ ջանքերը։

Յան Վան Բիլսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, գործարար հատվածը ներառող, խորհրդատվական ծրագրերը, ՓՄՁ զարգացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների կարևորությունը և, որպես համագործակցության հիմնական չորս ուղղություն՝ առանձնացրել ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու զբոսաշրջությունը:

Տիգրան Խաչատրյանը՝ նշելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման կարևորության մասին, ներկայացրել է վերջինիս ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը, զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները։ Նա հատկանշական է համարել ֆինանսական ոլորտի՝ հատկապես կապիտալի շուկայի, զարգացման անհարժեշտությունն ու կարևորությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այս ոլորտում ՄՖԿ-ի աջակցությունը շատ ավելի լուրջ արդյունքների կբերի։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գերակայություն համարվող ոլորտներում զարգացման հնարավորությունների մասին և քննարկել առաջիկա անելիքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]