Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային համաժողովի բացմանը

Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային համաժողովի 
բացմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի աջակցությամբ Երևանում կազմակերպված «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովի բացմանը: Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրները:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Փոխվարչապետը համաժողովի բացմանը հանդես է եկել ողջույնի խոսքով և Կառավարության անունից շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին այդ կարևոր միջոցառմանը մասնակցելու համար: Մհեր Գրիգորյանը կարևորել է, մասնավորապես, Հայաստանում այսպիսի համաժողովի կազմակերպումը, քանի որ արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրները արդիական թեմաներ են ամբողջ աշխարհում, բայց, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը, թեմաներն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրի համար:

Փոխվարչապետը կարևորել է ոչ միայն վերոնշյալ հարցերում, այլ բոլոր ոլորտներում առկա կարգավորումների անհամաչափությունների վերացումը ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից:

Փոխվարչապետը համաժողովը լավ հնարավորություն է համարել կանոնակարգերի և օրենսդրությունների ներդաշնակեցման վերաբերյալ հարցերը քննարկելու, ինչպես նաև փորձագիտական կարծիքներով կիսվելու համար: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ այսպիսի միջոցառումները թույլ են տալիս գտնել մեխանիզմներ, որոնք կարող են արդյունավետ կերպով աշխատել ԵԱՏՄ ամբողջ տարածքում:

Ամփոփելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am