Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուկրաինան ԵՄ-ից առավելագույն փոհատուցումներ կպահանջի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացման համար

Ուկրաինան ԵՄ-ից առավելագույն փոհատուցումներ կպահանջի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացման համար


ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան Եվրամիությունից առավելագույն փոխհատուցումներ կպահանջի, եթե եվրոպական կողմը հրաժարվի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունից: Այդ մասին հայտարարել Է եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման հարցերով Ուկրաինայի փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եթե դա (պատժամիջոցների չեղարկումը) այնուամենայնիվ տեղի ունենա, ապա Կիեւին անհրաժեշտ Է նման որոշման համար առավելագույն մակարդակի փոխհատուցումներ ստանալ ցանկացած ձեւով, որը ենթակա Է բանակցությունների»,- ասել Է նա ՌԲԿ-Ուկրաինա գործակալությանը տված հարցազրույցում: Կուլեբան նշել Է, որ ուկրաինական դիվանագիտության եւ «բարձր քաղաքականության» խնդիրն Է, որ թույլ չտրվի պատժամիջոցների վերացում մինչեւ այն պահը, երբ առաջընթաց ձեռք բերվի Մինսկի համաձայնությունների կատարման գործում:
Կիեւը, շարունակել Է փոխվարչապետը, արդեն նկատում Է Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի պատժամիջոցների քաղաքականության մեղմացում: «Քանի որ նրանց վերադարձրեցին ԵԽԽՎ, սկսեցին խոսել G7 վերադարձնելու համար: Սկսվել են բարձր մակարդակի մշտական հանդիպումներ Ռուսաստանի ղեկավարության հետ»,- պարզաբանել Է Կուլեբան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]