Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բանգլադեշում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել Է 16-ի. Reuters

Բանգլադեշում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել Է 16-ի. Reuters
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշում երկու մարդատար գնացքների բախման հետեւանով զոհվածների թիվը հասել Է 16-ի, ավելի քան 40 մարդ վիրավորվել Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 12 զոհվածների եւ 28 տուժածների մասին: Գործակալության տվյալներով՝ զոհերի թիվը տակավին կարող Է աճել, քանի որ ներկայումս որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում Է: Դրան մասնակցում են հրշեջներ, ոստիկաններ եւ բանակի ներկայացուցիչներ:
Կառավարությունը միջադեպի պատճառների հետաքննություն Է սկսել:
Բախումը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 02:00-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 11-ի ժամը 24:00-ին) մայրաքաղաք Դաքայից 109 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]