Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայի հարավում վտանգի ամենաբարձր մակարդակ են հայտարարել սաստիկ տեղատարափների պատճառով

Իտալիայի հարավում վտանգի ամենաբարձր մակարդակ են հայտարարել սաստիկ 
տեղատարափների պատճառով


ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հարավում վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ Է հայտարարված նոյեմբերի 12-ին այնտեղ սպասվող սաստիկ տեղատարափ անձրեւների եւ ամպրոպների պատճառով: Այդ մասին հաղորդել Է երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դեպարտամենտի տեղեկություններով՝ տարերքը հիմնականում կմոլեգնի Սիցիլիայի արեւելյան ծովեզերքին, ինչպես նաեւ Կալաբրիայի եւ Բազիլիկատայի հարավային մարզերում: Վտանգի նարնջագույն մակարդակ Է հայտարարվել Հարավային Ապուլիայում, ըստ որում Ապենինների տարածքի մեծ մասում դեղին մակարդակ Է գործում:
Նոյեմբերի 12-ին բարդ իրավիճակ կդիտվի նաեւ Վենետիկում: Ինչպես հայտնում են քաղաքի իշխանությունները, օրվա ընթացքում ջրի բարձրացման մակարդակը կհասնի 140 սանտիմետրի, այն դեպքում, երբ կրիտիկական նշագիծ Է համարվում արդեն 130 սանտիմետրը:
TGCOM24 հեռուստաալիքի տվյալներով՝ վատ եղանակի պատճառով մի շարք քաղաքներում, այդ թվում Նեապոլում, Վենետիկում, Տարանտոյում, Լեչեում, Բրինդիզիում, Կատանձարոյում, Կատանիայում կփակվեն դպրոցները: Սաստիկ քամու եւ տեղատարափ անձրեւների պատճառով սպասվում են երկաթուղային հաղորդակցության ընդհատումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]