Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Variety-ն նշել Է «Օսկար» մրցանակի հնարավոր հավակնորդներին

Variety-ն նշել Է «Օսկար» մրցանակի հնարավոր հավակնորդներին


ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իռլանդացին» դրաման (2019 թ.), որը պատմում Է մաֆիայի հետ կապված եւ քիլլեր դարձած հեռավարորդի մասին, ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակի հիմնական հավակնորդներից մեկն Է համարվում «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում: Այս կանխատեսմամբ նոյեմբերի 11-ին հանդես Է եկել Variety հանդեսը, դրա հետ մեկտեղ նշելով, որ «Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում պարգեւին կարող Է հավակնել Ռոբերտ դե Նիրոն, որն «Իռլանդացին» ֆիլմի գլխավոր դերակատարն Է, ինչպես նաեւ այդ նույն ֆիլմում խաղացած Ալ Պաչինոն՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում պարգեւի համար, Variety-ի կանխատեսմամբ, կարող են պայքարել Մարտին Սքորսեզեն («Իռլանդացին»), Նոա Բաումբաքը («Ամուսնական պատմություն»), Գրետա Գերվիգը («Փոքրիկ կանայք»), Քվենտին Տարանտինոն («Մեկ անգամ… Հոլիվուվում»), Պեդրո Ալմոդովարը՝ «Ցավ եւ փառք» (2019 թ.) ժապավենի համար, եւ Թերենս Մալիքը՝ «Գաղտնի կյանք» (2019 թ.) ժապավենի համար, որը պատմում Է հիտլերյան բանակում ծառայելուց հրաժարվելու համար մահապատժի դատապարտված ավստրիացու մասին:
«Առաջին պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում, ըստ Variety-ի գնահատման, «Օսկար»-ին կարող են հավակնել Ակվաֆինան (իսկական անունը՝ Նորա Լամ), որը խաղացել Է ռեժիսոր Լուլու Վանգի՝ չինական ընտանիքի դժվարին փոխհարաբերությունների մասին պատմող «Հրաժեշտ» (2019 թ.) ժապավենում, Սինտիա Էրիվոն՝ ռեժիսոր Քեյսի Լեմոնսի «Հարիեթ» (2019 թ.) ֆիլմում՝ նախկին ստրկուհի Հարիեթ Թամբենի մասին, Սքառլեթ Յոհանսոնը, որը խաղացել Է «Ամուսնական պատմություն» ֆիլմում, եւ Սիրշա Ռոնանը՝ «Փոքրիկ կանայք» կինոնկարում խաղացած դերի համար:
ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի անդամների՝ «Օսկար»-ի անվանակարգորդների առաջադրման պաշտոնական քվեարկությունը կսկսվի 2020 թվականի հունվարի 2-ին եւ կավարտվի հունվարի 7-ին: Հունվարի 13-ին կհայտարարեն անվանակարգորդներին, եւ դափնեկիրներին որոշելու հանրագումարային քվեարկությունը կսկսվի հունվարի 30-ին եւ կավարտվի փետրվարի 4-ին:
2019 թվականին կինեմատոգրաֆի բնագավառում ձեռքբերումների համար «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը 24 անվանակարգերում կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին՝ կիրակի օրը, Լոս Անջելեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ