Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարվեցին երկու նոր նամականիշներ

Մարվեցին երկու նոր նամականիշներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ` նվիրված «Հայաստանի ֆլորա և ֆաունա»  թեմային:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին նամականիշները մարեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը,  ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ_ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ճյուղի վրա նստած երկնագույն ալկիոնը, որը 2019 թվականին Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից կազմակերպված հասարակական հարցման արդյունքում արժանացավ «Տարվա թռչուն» կոչմանը:

330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է կովկասյան ընձառյուծը, քանի որ 2019 թվականը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հռչակել է ընձառյուծի տարի:

Կենդանիները պատկերված են իրենց բնորոշ միջավայրում` կատարված գեղարվեստական ոճով:

230 և 330 ՀՀ դրամ անվանական արժեքներով նամականիշները տպագրված են Ֆրանսիայի «Cartor»  տպագրատանը` յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշների դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]