Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ագելափակել են ճանապարհը Ֆրանսիայի հետ սահմանին. El Pais

Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ագելափակել են ճանապարհը 
Ֆրանսիայի հետ սահմանին. El Pais


ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ գիշերն անցկացրել են Իսպանիայի եւ Ֆրանսայի միջեւ սահմանին՝ արգելափակելով ճանապարհը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին այդ մասին հաղորդել Է El Pais թերթը:
Բողոքի մասնակիցները փակել են AP7 մայրուղու մի հատվածը Լա Ժունկերայի մունիցիպալիտետի շրջանում: Հանրահավաքի կազմակերպիչ Է դարձել «Դեմոկրատական ցունամի» անջատական շարժումը, որը հուսով Է, որ ակցիան կտեւի մինչեւ նոյեմբերի 13-ը: Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհն արգելափակել են նոյեմբերի 11-ի առավոտյան, ինչի պատճառով մայրուղում երկար խցանումներ են գոյացել: Բողոքավորներն այդ կերպ ցանկանում են միջազգային հանրակցության ուշադրությունը հրավիրել Կատալոնիայի իրադրությանը:
Հոկտեմբերի 14-ից Կատալոնիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բազմաթիվ ցույցեր: Դրանց անցկացման առիթ Է դարձել Իսպանիայի Գերագույն դատարանի վճիռը, որը կատալոնացի քաղաքական գործիչներին, որոնք մասնակցել են անկախության հանրաքվեի անցկացմանը, դատապարտել Է մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, հաղոդրել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]