Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Նադալը պարտությամբ է մեկնարկել ATP ամփոփիչ մրցաշարում  

Նադալը պարտությամբ է մեկնարկել ATP ամփոփիչ մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը պարտվել է ATP տարվա ամփոփիչ մրցաշարի առաջին տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող մրցաշարի մեկնարկում Նադալի մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն էր: 1 ժամ 25 րոպե ձգված մրցախաղում Նադալը պարտվեց երկու սեթում` 2:6, 4:6 հաշվով:

ATP տարվա ամփոփիչ մրցաշարին մասնակցում են 8 թենիսիստ, որոնք բաժանվել են երկու ենթախմբի: Մրցաշարն անցկացվում է նոյեմբերի 10-17-ը, մրցանակային ֆոնդը կազմում է 9 միլիոն ԱՄՆ դոլար:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ