1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ցուցարարներն արգելափակում են տրանսպորտի երթեւեկությունը Հոնկոնգի գործարար կենտրոնում

Ցուցարարներն արգելափակում են տրանսպորտի երթեւեկությունը Հոնկոնգի գործարար կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն ուսանողական երիտասարդության թվից նոյեմբերի 12-ին շարունակում են փողոցային ակցիաները՝մեգապոլիսում տրանսպորտային կոլապս ստեղծելու նպատակով: Ներկայումս նրանք փորձում են շրջափակել ճանապարհները քաղաքի գործարար կենտրոնում՝ Central շրջանում, որտեղ կենտրոնացած են բանկերի եւ ֆինանսական ընկերությունների գրասենյակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դիմակավոր արմատականները երթեւեկելի մաս են նետում աղբարկղներ, ճանապարհային կոներ, մեխեր, ջարդում են լուսացույցները: Ոստիկանական կարգախմբերը փորձեր են ձեռնարկում ցրելու ցուցարարներին եւ աստիճանաբար մաքրում են ճանապարհները բարիկադներից: Ըստ որում ոստիկանությունը ձեռնպահ Է մնում արցունքաբեր գազի կիրառումից գործարար կենտրոնում մարդկանց կուտակման պատճառով. տասնյակ հազարավոր գրասենյակային աշխատողներ են դուրս եկել փողոցներ ճաշի ընդմիջման ժամին:
Անկարգություններ են տեղի ունենում նաեւ քաղաքի այլ շրջաներում, այդ թվում ուսանողական ավանների շուրջը: Տրանսպորտային քաոսի պատճառով չեղյալ են հայտարարվել պարապմունքները շատ դպրոցներում եւ համալսարաններում: Խախտվել Է ավտոբուսների երթեւեկությունը տասնյակ երթուղիերով եւ մետրոյի ախատանքը:
Նոյեմբերի 11-ից քաղաքն անկարգությունների նոր ալիք Է ընդգրկել, որոնց մասնակիցները տարբեր շրջաններում արգելափակում են ճանապարհները՝ փորձելով տրանսպորտային կոլապս ստեղեծել: Տարբեր միջադեպերի ընթացքում վիրավորվել Է ավելի քան 60 մարդ: Երկու տուժաներ գտնվում են օրհասական վիճակում, ներառյալ քոլեջի մի 21-ամյա ուսանող, որը հրազենի վերք Է ստացել փորին: Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամն ընդգծել Է, որ ցուցարարները բռնության միջոցով չեն հասնի իրենց նպատակներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]