Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Բոլիվիայի պաշտպանության նախարարը պաշտոնաթողություն Է խնդրել

Բոլիվիայի պաշտպանության նախարարը պաշտոնաթողություն Է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվիայի պաշտպանության նախարար Խավիեր Սավալետան նոյեմբերի 11-ին հայտնել Է, որ որոշում Է ընդունել պաշտոնաթողություն խնդրելու: «Հայրենակիցնե՛ր, այսօր … ես հրաժարական եմ տալիս նախարարի պաշտոնից»,- ասել Է նա տեսաուղերձում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սավալետան նշել Է, որ «ինքը եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարը (պաշտոնաթող եղած նախագահ Էվո Մորալեսը) երբեք զինվորներին եւ ծովայիններին հրաման չեն տվել զենք բարձրացնելու իրենց ժողովրդի դեմ եւ երբեք չեն տա»: «Եթե այժմ զինվորականները զենք են օգտագործում ժողովրդի դեմ, դրա պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր ընդունել են այդ որոշումը»,- հավելել Է նա: Ավելի վաղ Բոլիվիայի զինված ուժերի հրամանատար Ուիլյամս Կալիմանը հայտարարել Է, որ զինվորականները ոստիկանության խնդրանքով կմիանան կարգի ապահովմանը փողոցներում: Սալվատերցն նաեւ նախագահի թեկնածու Կառլոս Մեսային եւ Մորալեսի վերընտրման դեմ բողոքների առաջնորդ Լուիս Ֆեռնանդո Կամաչոյին կոչ Է արել թույլ չտալու հակամարտության Էսկալացիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ