Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արոնյանը կմասնակցի հնդկական Տատա Սթիլին

Արոնյանը կմասնակցի հնդկական Տատա Սթիլին
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մինչ տարվա ավարտը կմասնակցի նաև Հնդկաստանում կայանալիք Տատա Սթիլ մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ և կայծակնային մրցաշարին կմասնակցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Իան Նեպոմնիաշկին, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վիդիտ Գուժրատհին և Պենտալա Հարիկրիշնան:
Մրցաշարը բաղկացած է երկու ենթափուլերից: Արագ շախմատում գրոսմայստերները կմրցեն 9-ը, իսկ կայծակնային շախմատում` 18 մրցափուլերում:
Այն կմեկնարկի նոյեմբերի 22-ին և կանցկացվի հնդկական Կալկատա քաղաքում: Մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]