Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսեց նախապատրաստությունը

Հայաստանի  ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսեց նախապատրաստությունը
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմը սկսել նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆեդերացիան: Նոյեմբերի 14-ին և 19-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրո-2021-ի ընտրական փուլի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Իռլանդիայի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի Մ-21 թիմին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ այսօր Հայաստանի Մ-21 հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Մեր երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ
Սևակ Ասլանյան – «Փյունիկ»
Մարկ Գրիգորյան – «ՍՎՑ Ռիտցինգ» (Ավստրիա)

Պաշտպաններ
Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»
Արման Ասիլյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան – «Նոա»
Հովհաննես Նազարյան – «Նոա»
Արման Մկրտչյան – «Լոռի»
Արսեն Սադոյան – «Ուրարտու»
Հրաչյա Գեղամյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ
Ռաֆիկ Միսակյան – «Շիրակ»
Ռուդիկ Մկրտչյան – «Շիրակ»
Էրիկ Վարդանյան – «Ուրարտու»
Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Նալբանդյան – «Արարատ-Արմենիա»
Արմեն Նահապետյան – «Արարատ-Արմենիա»
Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»
Էդգար Մովսեսյան – «Նոա»
Արամ Խամոյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ
Աբրահամ Պորտուգալյան – «Երևան»
Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)
Արմեն Հովհաննիսյան - «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Ազգային հավաքական հրավիրված Արմեն Դանիելյանի փոխարեն Մ-21 թիմ է հրավիրվել Արման Ասիլյանը։ Երիտասարդական թիմին է միացել նաև «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Արամ Խամոյանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]