Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հայտնում է վանաձորցու տանը 4 կգ մարիխուանա հայտնաբերելու մասին

Ոստիկանությունը հայտնում է վանաձորցու տանը 4 կգ մարիխուանա հայտնաբերելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտնում է վանաձորցու տանը 4 կգ մարիխուանա կանեփի 10 բույս հայտնաբերելու մասին։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ իրավապահ տարբեր կառույցների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս բացահայտվեց հերթական դեպքը:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը: Խուզարկության ընթացքում տնից հայտնաբերվեց մոտ 4 կգ մարխուանա թմրամիջոց և կանեփի 10 բույս:

Ըստ տանտիրոջ` հայտնաբերված մարիխուանան ինքն է ցանել և մշակել` իր օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]