Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Իրաքյան ճգնաժամը հաղթահարելու  նոր ջանքեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Իրաքյան ճգնաժամը հաղթահարելու  նոր 
ջանքեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ներքին լուրջ խնդիրներով ու օտարերկրյա շահերի հակասություններով պայմանավորված՝ Իրաքում իրավիճակը մնում է ճգնաժամային: Թեեւ սոցիալ-տնտեսական ու կոռուպցիայի դեմ ցույցեր Իրաքում տեղի են ունեցել նաեւ 2011, 2015, 2016 եւ 2018 թթ., սակայն հոկտեմբերի 1-ից սկսած վերջին ցույցերը բոլոր առումներով աննախադեպ էին, ուստի ստեղծված պայմաններում կառավարության բարեփոխումների խոստումները չեն կարող բավարարել ցուցարարներին: Եվ, ահա, դրանք  շարունակվում են Բաղդադում ու երկրի հարավային՝ շիաբնակ նահանգներում, իսկ զոհերի թիվն օր օրի աճում է: Իրաքի մարդու իրավունքների գերագույն հանձնաժողովի վերջին տվյալների հանաձայն, նոյեմբերի 10-ի դրությամբ զոհվել է 319 մարդ եւ հազարավորներ էլ վիրավորվել են:

 Նոյեմբերի 10-ին Սպիտակ տունը հանդես գալով հայտարարությամբ,  Իրաքը ճգնաժամից  դուրս բերելու նպատակով իշխանություններից պահանջել է վերջ դնել ցուցարարների հանդեպ բռնություններին եւ անհապաղ արտահերթ ընտրություններ անցկացնել: Հայտարարությունում կարեւորվել  եւ պահաջվել է կյանքի կոչել երկրի նախագահի խոստումները:

Նույն օրը ՄԱԿ-ի Իրաքի աջակցության առաքելությունը (UNAMI) եւս Իրաքի ճգնաժամի վերացման առնչությամբ ներկայացրել է «ճանապարհային քարտեզ», որը կազմված է  երեք փուլից՝ «անհապաղ», «կարճաժամկետ» եւ «միջնաժամկետ»: Առաջին փաթեթով պահանջվում է մեկ շաբաթվա ընթացքում ազատ արձակել հոկտեմբերի 1-ից՝ ցույցերի առաջին օրվանից, կալանավորված բոլոր խաղաղ ցուցարարներին, հետապնդում չիրականացնել ցուցարարների նկատմամբ, բացահայտել բռնություն գործադրողներին եւ պատժել: ՄԱԿ-ը նաեւ տարածաշրջանի եւ դրանից դուրս գտնվող երկրներից պահաջել է հարգել Իրաքի ինքնիշխանությունը եւ չմիջամտել այդ երկրի ներքին գործերին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]