Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Լերմոնտովո համայնքի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է

Լերմոնտովո համայնքի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 10-ին, ժամը 17:23-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ Լերմոնտովո համայնքի հանդիպակաց սարալաջին, այրվում է խոտածածկույթ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրենի կողմից տեղեկություն է ստացվել, որ հրդեհը գտնվում է դժվարամատչելի վայրում, տարածման վտանգ չկա։

Ժամը 21:30-ին կրկին տեղեկություն է ստացվել, որ Լերմոնտովո և Շահումյան գյուղերին հարակից սարին նկատվում է հրդեհի օջախ:

Ժամը 21:35-ին կապ է հաստատվել Լերմոնտովոյի համայնքապետի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ հրդեհի օջախը գտնվում է ճանապարհից մոտ 4 կմ հեռավորության վրա՝ սարի գագաթին. մոտեցման ուղիներ չկան. տեղում իրականացվում է հերթապահություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 11-ին, ժամը 08:18-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ Լերմոնտովո գյուղի հանդիպակաց սարալանջ (Սվանցի կոչվող սար) է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի 8 փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։38-ին:

Ժամը 16։12-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 20 հա խոտածածկույթ։

Դեպքի վայրում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն։

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ