Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարոս Սիմոնյանը հնդիկ գործարարներին առաջարկել է ՀՀ-ն դիտարկել ներդրումների համար գրավիչ երկիր

Վարոս Սիմոնյանը հնդիկ գործարարներին առաջարկել է ՀՀ-ն դիտարկել ներդրումների 
համար գրավիչ երկիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը մասնակցել է նոյեմբերի 11-ին Երևանում բացված «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նա մաղթել է արդյունավետ համագործակցություն՝ առաջարկելով դիտարկել Հայաստանը  որպես ներդրումներ կատարելու և համատեղ  ընկերություններ հիմնելու համար  գրավիչ երկիր։

Վարոս Սիմոնյանն ավելացրել է, որ  ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործում է ներդրումների աջակցության կենտրոն, որը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել բոլոր հնդկական ընկերություններին, որոնք նախատեսում են ներդրումային գործունեություն ծավալել Հայաստանում:

«Գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է։ Ներդրումների մասին խոսելիս պետք է նշել, որ Հայաստանը որդեգրել է բաց դռների քաղաքականություն արտասահմանյան ներդրողների նկատմամբ և բացի տեղական շուկայից, ՀՀ կառավարությունը   հնարավորություններ է ստեղծում, որպեսզի տեղական գործարարները մուտք ունենան ավելի մեծ շուկաներ»,-նշել է Վարոս Սիմոնյանը: 

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, դեղագործական ոլորտի մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ։  

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալն իր խոսքում նշել է, որ հնդկական դեղագործական ընկերությունները Հայաստանի գործընկերների հետ համագործակցության խորացման մեծ ներուժ են տեսնում, իսկ  համաժողով-ցուցահանդեսը Հնդկաստանի և Հայաստանի միջև դեղագործության ոլորտի կապերը խորացնելու և ընդլայնելու, նոր կապեր հաստատելու հիանալի առիթ է, որը պատշաճ կօգտագործվի ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների կողմից։

Ողջունի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Գործարար համաժողով-ցուցահանդեսին ներկայացվել են Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները։ Միջոցառման ընթացքում կազմակերպվել են B2B ձևաչափի հանդիպումներ՝ ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների միջև։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]